Նոր օրը եկավ, անցնողը գնաց,

Նոր օրը եկավ, անցնողը գնաց,
Մեկ վարկյան առաջ օրս հին դարձավ ,
Նոր օրենքով օր ,նոր սխալով լի,
Հենց նոր կորածին տենչում է հոգիս:
Չի՛ ուրախացնում այն, ինչ ձեռք բերի,
Առաջ եմ նայում միտքս հետ գցած ,
Ձեզ եմ կարոտում, իմ անցած օրեր,
Նորերը միայն թախծով են լցված:
Այսօր՝ լոկ անթիվ սխալներ հնից,
Վաղն էլ կմնա սխալն այսօրվա,
Անցնող օրերից չի մնա ոչինչ,
Միայն հուշերը թանկ ու հնօրյա:

Թողնել մեկնաբանություն