Հավատարիմ եմ իմ մարդ կոչումին, 

Հավատարիմ եմ իմ մարդ կոչումին,
Թող նահատակվեմ, գեթ փրկեմ մեկին,
Սահմանիս վրա ամրոցի պատ եմ,
Անսասան՝ նույնիսկ դարերի հոսքին…
Երդումով դարձա ես քաղաքացի,
Երդումիս վայել մնացի ց’այսօր,
Կմնամ տանս թեկուզ հեզ ծառա,
Երբե´ք չեմ գնա օտարին արքա…
Իմ կորցրածը որդիս կգտնի,
Թե նա չգտավ, թոռներս՝ հաստատ,
Օտար ճամփեքին ինչ-էլ որ գտնես,
Կլուծվի հոգսիդ, դու կօտարանաս…
Իմ հեռանալը իմ ոտքի տակ է,
Իմ հողի ծոցը՝ այնքա՜ ն հարազատ,
Թե բախտավոր ես, շիրիմդ տաք է,
Օտար ափերը անծոց են ու պաղ…

Թողնել մեկնաբանություն