Տեսել եմ, թե ինչպես արևը ծագում,

Տեսել եմ, թե ինչպես արևը ծագում,
Մի քիչ բարձրանում ու հետ է գալիս,
Տեսել եմ, թե ինչպես արևը նույնպես,
Տենչում է աշխարհ՝ հույսերով լեցուն:
Բայց տեսնում նրան, նորից հետ փախչում,
Նույն վայրում հանգիստ, նորից մայր մտնում:
Ես էլ եմ ուզում մանկանալ նորից,
Ուզում եմ ճամփից հետ դառնալ նորից,
Թե գիտես ինչպես …ասա՛ ինձ, արև´,
Ես էլ մանկանամ ու ծնվեմ նորից,
Աշխարհի ցավին էլ չեմ դիմանում,
Թաքնվեմ քեզ պես, որ ծնվեմ նորից…

Թողնել մեկնաբանություն