Մեղմ հնչյուններով տիեզերքս է լցվել ,

Մեղմ հնչյուններով տիեզերքս է լցվել ,
Ճախրանքովը հեզ ընկնող աստղերի.
Բյուր համբույրներից սիրտս է լցվել
Հոգիս նրանց մեջ հանգիստ կգտնի:
Վառ լուսավորված սլանում, հանգում,
Հոգիս աստղային շողերով լցնում,
Հոգուս մեղեդին հնչում է հավերժ,
Չի ննջում երբեք. ննջարան չունի:
Դարձել է անտուն, հազար աստղի մեջ,
Համբույր է տանում աստղերի միջև,
Փնտրում է այսպես իր միակ աստղին,
Որի համբույրով հանգիստ կգտնի:

Թողնել մեկնաբանություն