Կյանքիս օրերից բազումը կտամ,

Կյանքիս օրերից բազումը կտամ,
Թե մեկ օր հետո հետ բերվեր մահից,
Աչքերս բացեմ, բաղձալի ժպտամ,
Ասեմ՝ գնացել եմ, բայց ոչ երջանիկ….
Թե շուրջս տեսնեմ արցունքներ ողբի,
Հորդորով մաքրեմ ու սիրեմ նրանց,
Ասեմ՝ բարին ձեզ, կամքն է Աստծո,
Թող սերը սերվի, թե որ դառնամ հող…
Քահ-քահ ծիծաղեմ մի վերջին անգամ,
Աշխարհին թողած գործերի վրա,
Ներումի խոսքով դիմեմ լոկ նրան,
Ում պարտք մնացի վեհ սիրո դիմաց…

Թողնել մեկնաբանություն