Հոգի´ս, ամուր ես կապված մարմնիս, 

Հոգի´ս, ամուր ես կապված մարմնիս,
Որտե՞ղ է քո սուրբ արմատը դրված,
Երբ տերը նորի՜ց քեզ տանի ինձնից,
Խնդրում եմ, ասա՛, ինձ ցավազրկիր…
Հոգի´ս, երբ հոգնես մարմնիս ցավերից,
Նրան լքելիս առանց ցավ գնա,
Այնքան եմ հոգնել ես հին ցավերից,
Որ քո նոր ցավին էլ չե՜մ դիմանա…
Եթե անմահ ես, ինչպես կարծում են,
Առանց ցավ գնա, որ ցավ չտանես,
Որ տրվես մեկին առանց իմ ցավի,
Թող զուրկ լինի նա իմ հին ցավերից…

  1. Tamara says:

    Ընտիր էր

Թողնել մեկնաբանություն