Այնտեղ՝ վերևում, միասին կլինեք, 

Այնտեղ՝ վերևում, միասին կլինեք,
Իզուր եք այստեղ իրար կոտորում,
Որքան էլ այստեղ թշնամի մնաք,
Թշնամի չկա անմարմին ծովում…
Խաբված եք եղել այստեղ դուք, մարդի´կ,
Թե մարդ ես, մարդուց դու մի հեռանա,
Աստծո կողմից խտրություն չկա,
Հավերժի ծովում դրախտդ է միայն…
Սիրեցե´ք միմյանց, թող չարը պարտվի,
Աշխարհին միայն ձեր սերը թողեք,
Այստեղ ինչքան էլ դուք թշնամանաք,
Այնտեղ՝ վերևում, ծիծաղ կթվա….

Թողնել մեկնաբանություն