Ասում են՝ անսահման է Անհունը մեր շուրջը,

Ասում են՝ անսահման է Անհունը մեր շուրջը,
Անթիվ տիեզերքներ է պահում նա իր մեջ,
Ասում են՝ տիեզերքները անթի՜վ աստղեր ունեն
Արևնե՜ր… նույնպես անչափ չափի մեջ
Ասում են՝ այդպես ես էլ լսում եմ,
Ինչպե՞ս չլսես, երբ զարմանում ես.
Ասում են արևները ունեն մոլորակներ
Հսկաներ ունեն նրանք իրենց շուրջ
Այդ հսկաներին ունեն օվկիաններ
Անթիվ քաղաքներ մարդկանցով լեցուն
Ու նաև ես կամ այն անհունի մեջ
Իմ բնօրրանի փոքրիկ անկյունում,
Որ տաքացնող է ու շա՜տ ցանկալի
Ասում են, իսկ ես միայն սիրու՜մ եմ…

Թողնել մեկնաբանություն