Աստղերի երգը ոչ բոլորն են լսում, 

Աստղերի երգը ոչ բոլորն են լսում,
Պայմաններ բազում ունեն աստղերը՝
Ծնվել, չլսել մեղեդին նրանց.
Կորած է, թերի, կյանքը այդպիսի…
Աստղերի մեղեդին վեհ է վերևից,
Նրանց աչքերի շողքից է ծնվում,
Անթիվ հնչյուններ միմյանց են լուծվում,
Անհունի նման չունեն սկիզբ, վերջ…
Երանի նրանց, ովքեր աչք, ականջ ունեն.
Տեսնում, լսում է բեմին անսահման…
Հուշարարը բեմի Տերն է Վեհաշուք:
Արարչի կամքն է աստղերին հսկում…

Թողնել մեկնաբանություն