Այն, ինչ ունեի վաղուց անցյալում, 

Այն, ինչ ունեի վաղուց անցյալում,
Գալիքից արդեն չունեմ սպասում,
Քշվում եմ այսպես, վերև ու ներքև,
Քամին է շա՜տ քիչ ինձ օդում կրում…
Շոգից մրսում եմ, հովից այրվում,
Չկերած կուշտ եմ, անջուր՝ հագենում,
Աչքս՝ ցամաքած արցունք երազում,
Ծիծաղ ու ժպիտ ինձ են որոնում…
Կորցրած ժպիտ պարգևիր ինձ, կյա՜նք,
Մոռացվա´ծ ճախրանք, թևերդ ու՞ր են.
Ժառանգությունից քո անխիղճ ժամանակ,
Մի օր գեթ հետ բեր՝ անճիշտս ուղղեմ…

Թողնել մեկնաբանություն