Թե բեմ ես ելնում, 

Թե բեմ ես ելնում,
Սիրով լցվիր նոր,
Աշխա՜րհը այնժամ
Քեզ հետ կբարձրանա:
Բեմում լինելով՝
Քո ճամփին մնա,
Հուշարարդ մի՛շտ
Կյանքը թող մնա:
Թե բեմ ես ելնում,
Վերցրո´ւ քեզ հետ սեր,
Աշխարհի բարքից
Քեզ այն կմնա:
Նույնիսկ սու՛րբ գիրքն է
Սիրով ոռոգվում,
Սիրո փոխարեն
Ուրիշ հաց չկա…

Թողնել մեկնաբանություն