Ադամանդներ էր շաղել տեր Աստված, 

Ադամանդներ էր շաղել տեր Աստված,
Մարդկային տեսքով անթի՜վ բյուրեղներ,
Ամենուր միայն բարի էին մարդիկ,
Այդպես էր շինված աշխարհը վսեմ…
Հանց ալմաստ մաքուր միատարր անկեղծ,
Երբ շողք էին տեսնում, շողում էին անեղծ,
Երկինքը նույնիսկ վեհ ծիածանով,
Զիջում էր նրանց աչքերին փայլող…
Այսպե՜ս էր ծնել տերը վեհաշուք,
Ու զարդարում էին մարդիկ աշխարհը,
Ամենուր սեր էր ու քաղցր ժպիտ,
Արցունքի դերն էլ ծիծաղն էր զնգուն…
Ապրում էին այսպես խաղաղ միասին,
Բյուրավոր մարդիկ բազում գույներով,
Լրացնում միմյանց, ինչպես ծով ալիք,
Չգիտեին՝ ի՞նչն է լացը արցունքով…
Բայց ի՞նչ սխալմունք, բարի արարչից,
Մի չնչին սերմ, որ չարք էր կոչվում,
Իր իսկ կալանքից նորից բաց ընկավ,
Երանի՜ հավերժ անհետք վերանար…
Երկնային էր չարքը թերևս հզոր,
Թաքուն բաց արեց իր դուռը նսեմ,
Տարածվեց, ինչպես ցավը վարակիչ,
Օդով ու ջրով ամենուր լցվեց.
Բարին հավատարիմ չգիտեր չարքին,
Վստահեց նրան, ինչպես ամենքին,
Աշխա՜րհը փոխվեց, փոխվեցին մարդիկ,
Արցունքներ ծնվեցին, ողբացին չարքից…
Չէին փայլում աչքերը արևից ծնված,
Չէին ժպտում մարդիկ. էլ փունջ չմնաց,
Ամենուր ցավը իր բույնը դրեց,
Գոռում-գոչյունով ամենուր լցվեց…
Ու բաժանվեցին իրենց գույներով՝
Ազգեր կոչվելու պահանջով այլու՜ր,
Անթիվ խմբերի բաժանում եղավ,
Հանցանքներ ծնեն, որ հզորանան…
Տերն էլ տեսնում էր ու ողբում ցավից,
Որ չնչին չարը խառնվեց բույրից,
Բայց իր էությամբ այնքան էր բարի,
Սեր է ուղարկում, որ նոր սեր սերվի…
Թե պատվիրանով դուք առաջնորդվեք,
Մարդի´կ, դուք Տիրոջ մե՜ծ սիրով սնվեք,
Չարքի վարակից ոչի՜նչ չի մնա.
Աշխարհին նորի՛ց ծիածան կգա…

Թողնել մեկնաբանություն