Ագահ ես դարձել, շեղվել խրատից,

Ագահ ես դարձել, շեղվել խրատից,
Դատարկ ես ու նենգ, քո ճամփեն փոխիր,
Հորդ խրատով ապրիր, որ լցվես,
Գալիքդ անհայտ սիրով վայելես:
Երբ նոր օր կգա, այսօրը կանցնի,
Անցած սխալը ուղղել չի լինի,
Ամեն օրվա հետ դու սեր ուղարկիր,
Որ գալիքը քեզ առատ սեր բերի:
Ձմեռ է եկել ամառվա շոգին,
Շուրջս մռայլված սգում է կարծես,
Երանի՜ հոզուս ամբարը բացվեր,
Լցվեր ամենուր սեր ու ջերմություն:

Թողնել մեկնաբանություն