Ասում են՝ բարին չարին է հաղթել, 

Ասում են՝ բարին չարին է հաղթել,
Ու ապտակվողին ապտակում են, հա՛
Ասում են՝ թույլ տուր թող հանեն աչքդ էլ,
Անիրավ կյանքում մեկ է պետք չի գա:
Հանեն, որ ցանեն սերմը չարիքի,
Կյանքը վերածեն միայն մութ դաշտի…
Ասում են՝ իրենց զամբյուղի համար
Նույնիսկ ցերեկով գողանան տանեն….
Ծու՜ռ, քո ծնունդին ինչքա՞ն սպասենք,
Ագռավաքարը ինչպե՞ս մենք բացենք,
Ցորենը փոքրացել կորել է արդեն ,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս այն մասուր դառնա:
Ասում են՝ ասեն, գործի՛ր քո խելքով
Այլսուհետ միայն ուժի՛դ վստահիր,
Ծաղրում են, իրենց գողունի համար ,
Դու էլ քո աղունի քարը պտտիր…

Թողնել մեկնաբանություն