Անթիվ կամուրջներ աշխարհի վրա,

Անթիվ կամուրջներ աշխարհի վրա,
Ինչպես տիեզերքն՝ աստղերով լեցուն,
Ես էլ մի անցորդ այս մեծ աշխարհից,
Բյուր կամուրջների միջով եմ անցնում…
Փորձեցի շեղվել դեպ այլոց աշխարհ,
«Բարև՜» տվեցի ճամփին անծանոթ,
Բայց ինձ ասացին՝ անցիր ու գնա,
Մենք էլ քեզ նման ունենք մի ճամփա…
Թե հոգու ցավին դու ցավ ես բերում՝
Այլոց աշխարհի փայլով հիացած,
Հիշի՛ր՝ ամենն էլ երկու ափ ունեն.
Կամուրջ ենք այստեղ կյանքի ու մահվան…

Թողնել մեկնաբանություն