Գնում ենք այնտեղ, որտեղից եկանք.

Գնում ենք այնտեղ, որտեղից եկանք.
Անորոշություն է այս ու այն կողմից,
Ուղին մեջտեղի, որ մեզ է տրված,
Իր ճամփան երբե´ք չի շեղի ճշտից:
Միակն է բախտը՝ մարդուն հատկացված,
Թիրախին հասնող ճիշտ նետի նման,
Գալիս ենք միայն՝ պարտքերս տալու,
Անցանկալի ճամփեքին գամված:
Բոլորն են ուզում շեղվել տրվածից,
Սակայն չի լինի. ունենք, ինչ ունենք:
Անցնում են այսպես անթիվ սերունդներ,
Որ գործն անսպառ ապրի հարատև:
Չի լինի մեկը, որ անցնի անհետք,
Ամեն ոք իրեն բաժին պարտքն ունի,
Գալիս են անցնում հետքերը թողած,
Որ ժամանակը նորից ավերի…

Թողնել մեկնաբանություն