Լրացնում են լարերս միմյանց

Լրացնում են լարերս միմյանց
Ու հնչյուներն են հոգեցունց թռչում,
Ավելի շատ մեղմ ու նաև դյուրին
Հասնում խորքերը խաղաղ տիեզերքի…
Հնչյուններիս ներքո ծովն էլ է լալիս,
Փարվում խշշացող իր ալիքներով,
Դառնում է կարոտ ու ափ է գալիս,
Սիրուս արժանի ջրահարս տեսքով…
Մեղեդի դարձած տաղերը սրտիս
Սարսուռով բարի արցունք են բերում,
Այնքա՜ն ցանկալի հովեր են տալիս,
Որ կարոտով են սպասում երգիս…
Լցվում եմ այսպես բարի սրտերում,
Հասնում ամենուր, սերս բաժանում,
Իսկ երբ իմ ազգի ցավից սպառվում,
Տիրոջ արարման ծովից եմ սնվում…

Թողնել մեկնաբանություն