Փորձեցի ներել աններելին,

Փորձեցի ներել աններելին,
Իզուր էր, ավա՜ղ, փորձս ցանկալի,
Կամ էլ գուցե թույլ էի, իրոք,
Էությունով լոկ մարդկային:
Հոգուս տրված խնդիրների
Թեկուզ դժվար ճանապարհին,
Փորձեցի ներել անկարելին,
Բայց հասկացա, որ լոկ մարդ եմ:
Ավա՜ղ, զուր է, անլուծելի,
Թույլ ենք ծնվել, ոչ երկնային,
Որ չդառնանք աստվածների
Վաղվա համար նոր թշնամի:

Թողնել մեկնաբանություն