Չէ՛, հոգիս վկա, ինձ սպառում չկա.

Չէ՛, հոգիս վկա, ինձ սպառում չկա.
Գիտե՞ք, թե ինչու:
Բնության սերն է մեջս հար աճում:
Արմատս նրա արմատին կցած,
Ինքնակամ լցված, համակ ներդաշնակ՝
Անքակտելիորեն
Միաձուլվել ենք բնությունն ու ես
Հազարահանգույց կապերով անտես:
Ու սերն է Տիրոջ օդի և լույսի
Ու կենաց ջրով
Թափանցում մեր մեջ արարման պահից,
Լցվում մինչ այսօր:
Բարության սերմն էլ, թե սրտանց շաղ տանք,
Տիրոջ օրհնությամբ մեզ էլ կընծայվի
Պարգև անկշիռ՝ հավերժական կյանք,
Որ առանց հոգս է ու առանց ցավի:

Թողնել մեկնաբանություն