Օտարացա´ծ շեմ, սառնացա´ծ պատեր,

Օտարացա´ծ շեմ, սառնացա´ծ պատեր,
Ոչինչ չտեսա ջերմությունից անցյալ,
Մոռացվա´ծ ջանք, մոռացվա´ծ արդյունք,
Չեք փոխի երբեք օջախս հայրական:
Իզուր եմ վատնել եռանդս ջահել,
Օտար եք դարձել, հոգուս՝ ավերակ,
Չեք ձգում այլևս. սառն եք ու անցյալ:
Ինձ ձգում է ջերմ տունը հայրական…

Թողնել մեկնաբանություն