Մեկ օր է արդեն, ինչ չափահաս եմ,

Մեկ օր է արդեն, ինչ չափահաս եմ,
Այլ գույն եմ տեսնում աշխարհը արդեն,
Արևը կարծես այլ կերպ է ծագել,
Չեմ քնել, մինչև նոր օր է բացվել:
Աչքերս հեռվին, միտքս՝ դեռ հետև,
Զգում եմ բեռը իմ նոր կոչումի,
Կգնամ անցյալ մտովի հասուն,
Կգամ այնտեղից՝ ազգիս վեհացնեմ:
Հիշում եմ անցած օրերը իմ չար,
Ամաչում՝ երկվա իմ բաց թողումով,
Աշխարհին այս դեռ ունեմ ասելիք,
Նոր բացված դռնով, որ կյանք է կոչվում:
Ես էլ կօծվեմ աշխարհի հոգսով,
Կլծվեմ կյանքին իմ համեստ ուժով,
Կտանեմ բեռը ինձ տրված ճամփով,
Տանս պատիվը բարձր պահելով:
Չեմ թողնի՝ հայրս ինձնով ամաչի,
Հայրենի հողիս ծաղկունք կբերեմ,
Դպրոցս հարազատ՝ սրբատեղ սրտիս,
Ուսուցիչներիս միշտ սո´ւրբ կանվանեմ…

Թողնել մեկնաբանություն