Օ´րդ բարի, իմ հայրենյաց հո´ւր պատանի,

Օ´րդ բարի, իմ հայրենյաց հո´ւր պատանի,
Քոնն էլ բարի այս գարունքի նման ծաղկած,
Նորաբողբոջ քնքուշ օրիորդ,
Այսօր արդեն հասունության շեմին հասած,
Անչափահաս անվանումը լքում է ձեզ անվերադարձ,
Եվ այսուհետ անհոգ կյանքի երազներից
Ձեզ կմնան բարի հուշեր,անուշ հույզեր:
Այսօրվանից պիտի լուծեք չափուհասին վայել խնդիր,
Պիտի ամուր կանգնած մնաք, չվարանեք,
Պիտի քայլ-քայլ առաջ գնաք, չերկնչեք:
Ահա՛, կանգնած ձեր լույս բախտի խաչմերուկում,
Պիտի ընտրեք ուղի մի վեհ ,որին հոգով կնվիրվեք,
Կպայքարեք ու կհաղթեք հանուն պայծառ ապագայի:
Բայց լավ հիշեք իմ այսօրվա խրատը վեհ,
Այս աշխարհում ուր էլ գնաք,ինչ էլ դառնաք,
Չմոռանաք ձեր հայրենի բնօրրանը,
Նա է արժան վեհ անունին, ով մարդ մնա,
Ով իր ազգի փառքի համար կյանքն էլ կտա,
Կամենում եմ՝ մեծ դառնալով՝ դուք մարդ մնաք,
Ծնողներիդ սուրբ օրհնանքին արժանանաք,
Ձեր հայրենյաց ճամփաները չմոռանաք,
Մեր կարոտի ճամփաներով վերադառնաք:

Թողնել մեկնաբանություն