Իմ մարդկա´յին հպարտություն,

Իմ մարդկա´յին հպարտություն,
Բնութագի´ր իմ էության,
Հոգուս ցավի արարու՞մն ես,
Թ՞ե ծնունդն ես ծով աչքերիս։
Շատ հաճախ ենք մենք վախենում,
Մեր անցյալի ցավ-հուշերից՝
Վախենալով առօրյայում
Անզորության սին մշուշից…
Ընկալելու վեհ պատիվը
Երկու դռնից՝ անունով աչք,
Որ լուսաշող մաքրամաքուր
Արցունքով են հուզում մարդկանց։
Էությունս՝ արցունքիս մեջ,
Խոր աչքերս են իմ հայելին,
Հպարտություն-թուլությունս
Արցունքներս են կրում միայն:

Թողնել մեկնաբանություն