Տե´ր իմ Աստված, վարարումիս այս բաժակը ի՞մ կյանքից էր,

Տե´ր իմ Աստված, վարարումիս այս բաժակը ի՞մ կյանքից էր,
Թե՞ նախապես գրված մի դեր, որ տրվեց ինձ քո մեծ խաղից:
Քանի անգամ ես լցվեցի, դատարկվեցի, ինչի՞ համար.
Փորձադա՞շտ եմ ես քո ձեռքին ինչ-որ մի նոր գինու համար:
Աստվածային ըմպելիքը դեռ չի՞ եփել քո ուզածին,
Երազում եմ, որ այն մի օր ես մատուցեմ քո ձեռքերին…

Թողնել մեկնաբանություն