Հիվանդ աշխարհը

Հիվանդ աշխարհը
Փրկենք մենք այսօր,
Սթափվենք մարդիկ.
Վաղը ուշ կլինի …
Ծիծաղը բարի
Խառնենք ցավ-դավին,
Որ արցունք ծնող
Չարը խափանվի…
Ամենուր միայն
Բարին սերմանվի,
Ցամաքն էլ միայն
Գարնան ծաղկունքի
Հովիտներ ծնի,
Մանկան ժպիտով
Աշխա՜րհը լցվի…

Թողնել մեկնաբանություն