Դավաճանության պիտակն այս ծանր

Դավաճանության պիտակն այս ծանր
Մի՞թե նախապես ազգիս էր տրված,
Թե՞ մեր կամքով մեզ այն շնորհեցինք
Ու «ճակատագիր» այն անվանեցինք…
Այնտեղ՝ վերևում, ի՞նչ եք մտածում
Ամոթի բեռն այս ինչպե՞ս եք կրում,
Ձեր հացն ավելի, բայց սուրբ թվացող,
Դուք գողանում եք ձեռքի՞ց մուրացող:
Փշուրն անգամ նրա թանկ է ձեզանից,
Չարքի՛ որդիներ, նա էլ է երկնային,
Թեկուզ երկրային մարդ ենք մենք, հիշե՛ք,
Հազար բոցաշունչ շանթ ենք ձեր գլխին…

Թողնել մեկնաբանություն