Տեսնես՝ որն է նպատակը այս հայելու, 

Տեսնես՝ որն է նպատակը այս հայելու,
Ի՞նչ բանի է նա ծառայում,
Ի՞նչ շարժիչ է այն պտտում,
Այս անհեթեթ պտույտը մեծ՝
Ու՞մ հոգու հետ մտերմանում…
Թե՞ պարզապես աննպատակ
Թափառող է ամպերի պես,
Անիմաստ է իմ կյանքի պես,
Տարբերությամբ, որ անվերջ է,
Նվագարանից պոկված հնչյուն,
Թռիչք ունե՞ս մինչ լռություն,
Երկինք ելած հավքի նման,
Որ ճախրում է, մինչև ընկնի,
Զվարճանքն է ինչ-որ մեկի,
Խաղը՝ այս մեծ ու անթերի…

Թողնել մեկնաբանություն