Գնամ, կանգնեմ դեմ հանդիման,

Գնամ, կանգնեմ դեմ հանդիման,
Թող պատասխան տա իմ հարցին.
Ասեմ՝ ելի՛ր նստած տեղից,
Մոռացե՜լ ես քո գառներին,
Հա´յր ես, գնա´, մի քիչ բանի’ր,
Վերև նայել էլ չի՜ լինի…
Հոգնեց հողը հազար դավից,
Ցավի կողմն է արդեն ընկել,
Կռացել է, ճկվել, փլվել,
Թեքվել, հասել ժայռը հողին,
Իսկ Երկինքը սև է վաղու՜ց ,
Հայելի՜ է այրվող հողին,
Դու էլ այդտեղ՝ քո վերևում,
Մոռացե՜լ ես քո գառներին,
Դու գութ չունե՞ս…
Բերել եմ, տե´ս,
Ցավով լցված քո հողի մեջ
Առ ու ամոթ կաղապարվել,
Ցա՜վ են ծնում քո աշխարհին,
Արդ, գալու եմ քո գահին վեր,
Նստելու եմ քո տեղը, տե´ր,
Գո՞ւցե ցավից քո կորստի
Նորից դառնա՜ս դու խղճով, Տե´ր…

Թողնել մեկնաբանություն