Իմ ցավո´տ Արցախ, 

Իմ ցավո´տ Արցախ,
Հողդ վերքերից տնքում է անձայն:
Ինչպե՞ս քեզ օգնեմ գեղանի վեհից,
Ամեն ինչ կտամ, որ ցավդ մեղմի…
Դրախտի երկիր դու գարունաբեր,
Բազեներդ քո լեռներից էլ վեր
Հսկում են զգոն սարերը քո վեհ,
Որ ոչ մի սողուն հողիդ չհասնի…
Զավակներ ունես առյուծի նման,
Իրար չեն զիջում, հերոս են անհաղթ,
Ամենքի հոգում վրեժ ու ցասում,
Սուրբ արյունով են հողը պաշտպանում…
Ես էլ եմ ուզում միանալ նրանց,
Մարմինս է տկար, բայց հոգիս՝ անհաղթ,
Քո բազեներին ես ջուր կբերեմ,
Ոսոխին էլ՝ լոկ գեհենի կրակ…

Թողնել մեկնաբանություն