Կարմի´ր կակաչներ, ինչո՞ւ եք լռում,

Կարմի´ր կակաչներ, ինչո՞ւ եք լռում,
Ձեր նրբին սիրտը մի՞թե չի ցավում,
Դարերի մեջ ձեզ սրի են քաշել,
Բայց լուռ եք, ինչպես ցողը ձեր սրտում…
Կարմի´ր կակաչներ, շքե՜ղ, անլեզո՜ւ,
Նսեմացվում եք անօրեններից,
Առանց ձեր կամքի դառնում եք պատվեր,
Երբեմնի արդար աղջնակի նման…
Մեկ շքեղ կնոջ նման վաճառվում,
Անարժան մեկին նվեր եք դառնում,
Կամ էլ բռնությամբ պոկվում եք հողից,
Հետո շպրտվում չբացված հողում…

Թողնել մեկնաբանություն