Սո´ւրբ Սարգիս, այսօր դու ինձ այցելիր,

Սո´ւրբ Սարգիս, այսօր դու ինձ այցելիր,
Էրթիկս նորից ես բաց եմ թողել,
Հրեղեն ձիով իջիր տիեզերքից,
Արև բեր քեզ հետ, լույս ու ջերմություն…
Փոխինձ եմ դրել թոնրի կողքին,
Ձիուդ սմբակի դրոշմը թող ինձ՝
Մայրս աղոթքով փոխինձը խաշի,
Սմբակի փոսում արդար յուղ լցնի…
Ուզում եմ այսօր ես էլ մաքրվել,
Թևերս բացել՝ քեզ հետ ճախրելու,
Սարգի´ս, դու սուրբ ես, ինձ էլ սերմանիր,
Հայելուս դիմաց, որ ինձ ճանաչեմ…

Թողնել մեկնաբանություն