Լարերս ձգված աստղերի միջև,

Լարերս ձգված աստղերի միջև,
Տիեզերքին վայել հնչյուններ ունեն,
Անհունում թռչող անթիվ քարերով
Ակտիվանում են ձայներով վսեմ:
Մի ամբողջ ազգի հոգի է իմ մեջ,
Ծովս անեզր՝ տիեզերքին վայել,
Անեզր բեմում երգում եմ երգս,
Շողքից անհասի շոյվում է հոգիս:
Թե լսես երգս անհունի հովտից,
Իմ սիմֆոնիան քեզ նոր թևեր կտա,
Հնչյունների մեջ աստղային ծովում
Դու էլ կդառնաս հավերժի վկա…

Թողնել մեկնաբանություն