Խոսի՛ր, ժամանա՛կ, հեռվից ես գալիս. 

Խոսի՛ր, ժամանա՛կ, հեռվից ես գալիս.
Ինչու՞ չես խոսում անցյալի ցավից.
Դո՞ւ էլ համրացար ահավոր դավից՝
Մեզ բաժին տված քո ժամանակից…
Ազգս եղել է միշտ համբերատար.
Կսպասի նորից գիշերվա նման
Քո աստվածային զարթոնքի գալուն՝
Հայի սրբազան լույս առավոտյան…
Բառերս տխուր երգի վերածվեն,
Հնչեն ամենուր, ցավից ազատվեն,
Մխրճվեն երկինք ոսկե շողերով ,
Արհավիրքների ծովը չորացնեն …
Խոսի՛ր, ժամանա՛կ, լռում ես վաղուց:
Փականդ լռության վերջապես բացի՛ր.
Մենք անսասան ենք մեր սպասումին,
Բայց դու համրության լեզուն մոռացի´ր…

Թողնել մեկնաբանություն