Ճի´չ անցյալի,քո ծովն ու՞ր է,
Բա´ց ավազանի թեկուզ մեկ վայրկյան,
Թող այսօր լսեն ձայներն այն դաժան՝
Ինչպես էր ճչում մայրը իր դռան…
Թե լուռ ես, ինչպես ցավը իմ հոգու,
Քո ներքին ձայնով ինքդ խլացած ,
Գիտցի´ր,աշխարհին նոր ողբ է գալիս,
Նորից՝ ամենուր մանկան ճիչ ու լաց…
Այն ողբի ձայնը թե այսօր լսեն,
Գո՞ւցե գութ ընկնի անխիղճ սրտերում,
Թե՞ ողբն արդեն չարքերի ծովում
Նորից նոր դավի ծնող է դարձել…

Թողնել մեկնաբանություն