Երջանի´կ եմ ես, մարդի՜կ,

Երջանի´կ եմ ես, մարդի՜կ,
Ապրում եմ տանս հայրական,
Աչքերս են անհագուրդ
Անուշ գրկում հողը իմ,
Խմում եմ ջուրն իմ հայրենի.
Անհաղթ փառք է կենսատու,
Շատ ամուր է ոտքիս տակ,
Ամեն քարից մի սուրբ ձայն:
Լսում եմ ու լիանում…
Այցելում եմ գերեզման.
Շիրիմներն իմ պապերի
Սպասում են տաք խունկի:
Անծի՜ր, հարուստ է հոգիս.
Իմ տան մեջ եմ հայրենի,
Ամենուր եմ ցանկալի,
Արևի պես անպարփակ:
Իմ հայրենի´ բնօրրան,
Իմ հարազա´տ հանգրվան,
Ես երբեք քեզ չեմ լքել,
Բայց կարոտ եմ քո օրվան…

Թողնել մեկնաբանություն