Աստծուց մերժված աշխարհի´ ընտրյալ,

Աստծուց մերժված աշխարհի´ ընտրյալ,
Գիշլակը խեղված՝ գիտեր, թե ինքն է կենտրոնն աշխարհի:
Քացու վարպետներ՝ անթիվ, անհամար,
Վիճակով անել՝ իրար գլխի են եկել, հավաքվել:
Գիշլակը այս խև ինքնին որոշեց նախագահ դառնալ՝
Առաջնորդ լինել, թանանել, տռզել.
Շատերին հասավ, իրեն չհասնի՞. ո՞նց կլինի այդպես:
Քացի տվողներ եկան, հավաքվեցին,
Ժողովի նման մի բան արեցին,
Գցին, բռնեցին, քացի տվեցին,
Ականջները վեր մի լավ զռացին,
Մի քանի թավալ մոխրի մեջ մտան,
Թավալ տվեցին, լավ անպատվեցին,
Մի քիչ շունչ առան՝ իրար զիջեցին
Իբր թե էս խեղճ խալխին մեղքացին…
Ու եկավ պահը՝ կարևոր անչափ,
Պիտի որոշվեր թեկնածուն միակ,
Հասարակ բան չէ՝ տիրել աշխարհին
Ու դատարկ գլխով իշխել ամենքին,
Բայց թե էս տեսակ էսքան ավանակ ունեցող գիշլակ:
Դե´, հիմի արի, ես աշտակի մեջ
Քեզ համար հարմար թեքնածու ճարիր,
Որ նրա ցամաք ցնցուղը՝ ծուռ, բեկ,
Գո´նե քո արտն էլ ցողոտի մեկ-մեկ:
Իրար ճզմեցին, մեկ-մեկուց ուժեղ.
Հազար հին ու նոր հանեցին մեյդան.
Էլ բան չթողին իրար ասելու.
«Էլ գող փիսո, էլ քաչալ շուն,
բանը հասավ դիվան բաշուն»:
Էս մեր խելքի բանը չէ,
Գլուխ գալու բան չէ:
էշերի հավաք. մեջների բարձրը՝ հազիվ ավանակ,
Նախագահ ընտրել թեքնածուներից,
Մի ամբողջ աշտակ նորից հարց դրին,
Նորից զռացին, արանքում էնքան քացի տվեցին,
Որ մի քանի էշ շարքից հանեցին:
Մնացած քանակը՝զոռբայության լավատեղյակ,
Մի քանի տասնյակ ո՞նց հաշվեն էսքան,
Քշի թող գնա, փողի հաշիվ չէ՝ հաշվենք, իմանանք:
Նախիր է էլի, այն էլ՝ էշերի,
Մի երկուսն՝ ավել, մի տասը՝ պակաս,
Ոչինչ չի փոխվի. մի քանի փուլով կանցնի կգնա:
Մի էշ կար պառավ՝ հազիվ ոտնքաշ,
Անցած եղածից քացու տակ ընկած,
Ասաց. «Ի´նձ լսեք, խելոք բան ասեմ,
Մի նոր տեսակի մրցույթ կանցկացնենք,
Ով զոռբայության մրցույթը հաղթի,
Թեքնածուներից արժանին նա՛ է:
Սա է հաղթելու դուզ տարբերակը
Իր տեսակի մեջ ճիշտն ու արդարը:
==================================
Զոռբայության մրցույթին
Տռճիկ անեն խմբովի,
Վեր -վար ցատկեն,սոխակեն
Զռան, տռգան, ֆնչատեն,
Վերջում հոգնած ամբոխը
Կջոկի իր հաղթողը:
Ու փորն է մեծ ու դատարկ՝
Նա է մեր թագավորը:
Մեր գլխին մնա հավերժ տիրակալ սերնդից,
Սերունդ նայի գիշլակին,
Ում ախոռ ուզի՝ մտնի ու դուրս գա,
Ուտի թավալվի,
Թրիքի, շնանա,
Ուզած էշի բաժինը ուտի՝
Էլ ոնց կլինի, ինքն է նախագահ:
Հա՜, ես մոռացա, ասելիքս կիսատ է.
Իր ազգ ու տակին նույնպես լիացնի,
Երբ ինքը քնի էշի խոր քնով
Նրանք ՝ իր տեղ գան, ելնեն մեջտեղ,
Մտնեն տնետուն անահ ու ագահ,
Խլեն ու կիսեն, ինչ աչքի դեմ կա,
Ուտեն ու թրքեն, ինչքան որ ուզեն,
Մենք՝ մնացածով իրենց միշտ ծառա:
Դե´, նորություն չէ. հավերժ է էդպես,
Միշտ ղեկավարը եղել է վախկոտ,
Քնծռոտ ՆԱԶԱՐԸ:
Ոչինչ չի փոխվել էս ծուռ աշխարում
Քանի կամավոր ճամփա ենք հարթում,
Նազարները հա՜ արքա են դառնում:

Թողնել մեկնաբանություն