Տաճարն անսխալ, խռով է կարծես. 

Տաճարն անսխալ, խռով է կարծես.
Ցավի գարուններ նորից է տալիս,
Մեկ օրվա նման դարը գլորվեց,
Ցավն էլ անողոք չի գնում մեզնից:
Հեռացի՛ր, ապրի´լ, մենք կուշտ ենք քեզնից,
Զիջի՛ր քո տեղը. մի՞թէ չես հոգնել…
Եղեռնով տարար գարուններ անթի՜վ,
Նորից ես գալիս՝ նոր ցավեր ուսիդ:
Քառօրյա շնչով նորից մահ բերում,
Մեկ օրյա շնչով կեղծիք սերմանում,
Անհագ ես, անխիղճ ցավից ես սնվում,
Հայոց գարունքի պտղով լիանում…

Թողնել մեկնաբանություն