Շղթայվեցիր դու, ճակատագի´ր հայոց, 

Շղթայվեցիր դու, ճակատագի´ր հայոց,
Ձեռքերս նորից բռունցք են դարձած,
Երկինքը ազգիս մթության մեջ է,
Մի՞թե դար է պետք մինչ ելք փրկության…
Քառորդ դար անցավ, բեռից կռացել
Ամբոխ ենք դարձել անդունդի հասած,
Հրեշի պաշտպան հազար կամավոր,
Բայց ոչ մարդկային, գեհենից ծնված…
Մի բաժակ ջուր, մի կտոր չոր հաց
Բավ է խեղճերին խաբելու համար,
Իսկ կամքը վերուստ սայթաքված մնաց,
Բայց ոչ թե խեղճի, այլ չարքի դիմաց…

Թողնել մեկնաբանություն