Ինչո՞ւ տրվեց ինձ այս շնորհը, 

Ինչո՞ւ տրվեց ինձ այս շնորհը,
Նստած տալիս ու վերցնում եմ,
Պահե՞մ մի խոր անկյունում,
Ամոթ չէ՞, որ այն կրում եմ…
Ասում են տերն է տալիս շնորհը,
Մենք էլ միայն լուռ կրող ենք.
Ցա՜վ է, թե պարգև՝ չգիտեմ ,
Կուզեմ այն մինչ ի մահ կրեմ…
Չեմ ուզում, որ ճիշտը ասեմ,
Չեմ ուզում ամեն ինչ թողնել,
Թող երգս լսվի ամենուր,
Սերերս՝ կրակով փրկեմ…

Թողնել մեկնաբանություն