Դարերի ձայնը ձեր հոգում փնտրեք,

Դարերի ձայնը ձեր հոգում փնտրեք,
Արձագանքները մնում են հավերժ,
Ամենուր է նա, թե որ ցանկանաք,
Պարզապես մի քիչ ականջ դրեք ձեզ:
Գալիքը նույնպես շատ մոտ է դրված,
Նայում եմ վերև ու տեսնում նրան,
Պարզապես լույսից ստվերը հանեք
Առանց խառնուրդի, որ բարին մնա:
Պարզապես ապրեք ապրելու համար,
Ծիծաղը սրտանց խառնեք օրերին,
Գնալով կյանքից` ժպտալով անցեք,
Ձեզ լույս է սպասվում հավերժի ծովում…

Թողնել մեկնաբանություն