Իմը դարձնել…
Ներկադ անցյալից
Հավերժ բաժանել,
Կամուրջը կապող
Հիմնովին այրել…
Սիրում եմ քեզ
Միայն հավատա՛,
Վստահի՛ր սիրուս,
Թույլ տուր նորանա…
Գալիքից միայն
Դու ինձ սպասիր,
Նույնիսկ արևը
Մեզնից ամաչի…
Գիշերը լցվի
Իմ թեժ կրակով,
Քեզ համար դառնա
Հավերժի ծառա…
Այնքա՜ն սիրեմ
Համբույրով անհագ,
Որ զգաս` ծնվել ես
Սիրվելու համար…
Իմը դարձնել…
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 9th, 2018-ին Պոեզիա-ում