Լուծելով քո շուրջ ամեն-ամենին,
Աստղաշո՛ղ, ինչո՞ւ դու ինձ մոռացար,
Մի՞թե արժան չեմ ես քո կարոտին,
Որ ինձնից այդպես բեկումով անցար․․․
Վարսերդ օդում քեզ թև դարձնելով,
Իջել ես տիեզերքից աստղերի շողով,
Այնքա՜ն նրբին ես, այնքա՜ն գեղեցիկ,
Ասես փարոս ես հավերժի ճամփին…
Բուրմունքդ անհագ, ամենուր լցված,
Ճախրում ես օդում, օդային էակ,
Ես էլ երկրային ճամփիս հողմածածկ,
Բաժանման քամուց փոշու վերածված…
Ի՛նձ էլ այցելիր, ի՛նձ էլ դու ժպտա,
Աչքերիդ լույսը ի՛նձ էլ թող շողա,
Անցողիկ եմ ես, լուծորդի՛ր ինձ քեզ,
Գոնե մեկ անգամ ճախրել կուզեմ ես…
Սերս՝ երկնային Աստված է տվել,
Բայց ինչպե՞ս ճախրեմ, թևեր չի տվել,
Ես էլ աստղերին կուզեմ այցելել,
Նրանց կրակից իմ սիրուն խառնել….
Լուծելով քո շուրջ ամեն-ամենին
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 10th, 2018-ին Պոեզիա-ում