Օրն ավարտվեց,
Թռչունների երգը նույպես,
Քամին հոգնել’ էլ չի փչում,
Վարագույր է կարծես իջնում…
Գետնին քնած մի շրջմոլիկ,
Ճանապարհի կեսին հասած,
Դրամ չունի, հագուստ’ նույնպես .
Իսկ վերմակը’ ճամփի փոշին…
Նա էլ կանցնի ճամփից դատարկ,
Աղքատ կյանքի գերությունից,
Թարմացնելով անկուշտ կավին,
Ծաղկից ներքև’ սին հավերժին…
Օրն ավարտվեց
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում