Կոփված չենք գալիս, գալիս ենք մենք թույլ,
Փրկության ելքը մերժումն է կյանքի,
Բնության կամքով ընդերք ու երկինք
Դաժան պայքարի միջով են անցնում…
Օրերը գալիս են, որ գնան նորից,
Թիթեռի նման մեկ օր են ապրում,
Իսկ մարդը սրտի կորստի ճամփին
Հետադարձ հաշվի զարկ է սպառում…
Օրերը նույնպես թիթեռ են կյանքի,
Հեռու սարերի գագաթից ծնվում,
Արևի թևին անվախ հեծնում են,
Այն մյուս կողմին ձգտումով այրվում…
Կոփված չենք գալիս, գալիս ենք մենք թույլ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում