Ձմեռս եկավ ամառ ժամանակ,
Շինվածքիս հազար ճաքերից փչեց,
Սառնաշունչ ցրտի վայրագ բախումից,
Իմ առագաստին զարդերից զրկեց…
Խզվել են արդեն ձգման լարերս,
Դուք անհոգ եղեք, ես ինքս կնկնեմ,
Մարդիկ իմ ճամփին նոր փոս չփորեք,
Շավիղիս վերջը տեսնում եմ արդեն…
Թե փառաբանվեմ անցնելուս վերջին,
Ծաղիկները ձեզ, զարդերս նույնպես,
Դուք ձեր ծարավի հագեցման պահին,
Ինձ էլ մի կաթիլ բաժին հանեցեք…
Ընտրյալ չափիս երբեք չծաղրեք,
Կշիռը թեկուզ թեթև է անչափ,
Արարչին թողեք դատս վերջնական,
Անդորրիս ճամփին ինձ հետ չբախվեք…
Ձմեռս եկավ ամառ ժամանակ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում