Թևավոր հոգիս
Թևավոր ես, ճախրի՛ր դու ճախրի՛ր,
Վերից ցած նայի՛ր քո հող տեսակին:
Զարմացած ճչա,՛ սաստիկով սաստի՛ր,
Ամպերին նյութէ ճիչովդ ցրի՛ր…
Շանթի՛ր քո ժայռին ճախրանքիդ վերից ,
Փոշու վերածի՛ր սիրտդ քարացած,
Երկնքից շողա՛, գնա՛ ավելի վեր .
Կյանքից իմ դժգույն ոչինչ չմնա…
Աշխարհիկ ճամփիս մնա լոկ փոշի,
Հոգիս լուսավոր աստղի վերածվի,
Տիեզերքի խորքից նայում եմ ներքև՝
Աշխարհին թողած , փոշուն կարոտած…
Լալիս է հոգիս շողերով աստղի,
Աչքերն է փակում լուսավոր հոգիս,
Տենչում է նորից հողեղեն չափիս
Իր հող աշխարհի ճամփին է հոգիս…
Ընկնում է նորից, սլանում ներքև,
Խենթացած ձգտում իր հող մարմնին,
Տիրոջ արարման վեհագույն ծովին
Հոգիս մարդամոլ ձուլվում է նորեն…
Թևավոր հոգիս
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում