Քո հորդորումով հոգիս հեղեղվեց,
Ցնծության փայլով սիրտս լիացավ,
Կոպիտ ու անհաշտ կենցաղս չքվեց,
Արցունքիս լույսից անդարձ չքացավ…
Չարացած միտքս խոնարհ նահանջեց`
Քո հորդորումից ասես թև առած,
Այն լուծվեց քաղցրին, դառը պարտվեց`
Նոր երջանկությամբ ճախրանքի ելած…
Համոզվեցի, որ երգս թևավոր,
Լիարժեք է ու ունի նոր թևեր,
Որոնց բացվածքը շատ վեհ է ու լայն`
Իրենց ճախրանքի բարձունքից էլ վեր…
Երգիս ճախրանքը այնքան բարձրացավ,
Որ Սուրբ ոտքերիդ ներքնակը տեսավ
Եվ մոռացած, որ ծնունդ է հողի`
Արարի’չ, Քեզ ինձ ընկեր կոչեցի…
Քո հորդորումով հոգիս հեղեղվեց
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում