Փարոսս հեռու, իսկ ես մոլորված,
Օտար ծովի մեջ ու առանց խարիսխ
Ծովն ալեկոծ, երկինքը՝ մթագնած,
Իմ լուսե էակ հասիր փրկության…
Փարոս աչքերիդ շողին կարոտած,
Հանգչում եմ օտար ծովի սարսուռից,
Վթարված ղեկով առանց նավաստի
Այս հորձանուտից փրկիր, ազատիր…
Ձմռան բքաշունչ հողմի փոխարեն,
Ծաղկազարդ գարնան հով ինձ պարգևի,
Ամառ դարձրու ձմեռս դաժան,
Շինվածքիս քայքայված տուր նոր ավետիս…
Լույսով քավության ինձ ափ հասցրու,
Քո ուղեկցությամբ շնորհիր ինձ կյանք,
հոգիս նավապետ, նավիս վթարված
Ծովից ալեկոծ ինձ տուն հասցնի…
Փարոսս հեռու, իսկ ես մոլորված
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում