Ա՜խ, ոնց եմ սիրո՜ւմ, գժվում եմ արդեն

Ա՜խ, ոնց եմ սիրո՜ւմ, գժվում եմ արդեն,
Այնպես եմ սիրում, որ հայհոյում եմ …
Ներիր, իհարկե, բայց այլ կերպ չկա,
Քե՛զ համոզելու տարբերակ չունեմ:
Տիրել ես արդեն բջիջներիս խոր,
Դարձրել հլու, խոնարհ մի ծառա,
Բայց, դե սպասիր, դեռ կասեմ խոսքս
Ու քեզ կտանեմ ձեռքերիս վրա:
Այնպես կսեղմեմ կրծքիս տաքացած,
Որ ոսկորներդ ճրթճրթան ցավից…
Հանց վիշապօձ փաթաթվեմ մեջքիդ՝
Ամուր սեղմվելով բարակ իրանիդ:
Գլուխս դնեմ գեղեցիկ պորտիդ
Ու անէանա՜մ, ինչպես ժամանակ,
Շրթունքներդ վառ այնքան համբուրեմ,
Որ ուռչեն, բացվեն ու դառնան ալ վարդ:
Իսկ ստինքներդ՝ ձեռքերիս ընծա,
Տրորեմ այնքան, որ պայթել ուզեն …
Պտուկներդ սուրբ առնեմ շուրթերիս
Ու ծծեմ անհագ՝ շարբաթի նման:
Քեզ ես շպրտեմ անկողնու վրա,
Որ վաղուց արդեն հրդեհ է դարձել ,
Աստղերը իջնեն բացված երկնքից
Ու ցոլան քո մերկ մարմնի վրա:
Ձեռքերս սահեն փափագ ազդրերիդ,
Որոնք կերտված են ճերմակ մարմարից,
Սահելով՝ շատ նուրբ վերև բարձրանան ,
Ու, Տե՛ր իմ Աստված…անդարձ խենթանամ:
Վարդ թերթիկներին մատներս հասնեն
Ու շոյեն նրանց զգույշ ու քնքուշ,
Իսկ նրանք բացվեն ու անուշ բուրեն՝
Այդպես կանչելով մուտքը սպասված:
Քեզ սիրելու եմ սկզբից շա՜տ նուրբ,
Վայելելու եմ քո ամեն մասնիկ,
Իսկ հետո՝ ինչպես սարի մի չոբան,
Որ զգաս կիրքը անզուսպ Պոետիս:
Ճչալու ես դու, չես դիմանալու…
Խնդրելու ես, որ ես կանգ առնեմ,
Իսկ ես դրանից թեժ ոգևորված՝
Տանջելու եմ քեզ ու վրեժ հանեմ:
Դու ինձ տանջել ես այնքան շատ երկար,
Որ հավաքվել է կրքի փոթորիկ,
Իսկ հիմա, դե տես, դե դու դիմացի՜ր,
Թե քո մարմինը ինչպե՜ս կսիրեմ :
Իսկ կոնքերդ լայն այնպես կլարեմ,
Այնպես կսեղմեմ, որ նրանք զգան ,
Թե ի՜նչ է անհագ Պոետի սերը՝
Քո նուրբ մարմնի մասերի վրա:
Դու չես դիմանա ու վեհ կդողաս,
-Բա՛վ է,- ինձ կասես,- վե՛րջ քնքշանքին …
Մի վերջին անգամ բարձր կճչաս,
Անուժ կհանգչես ամուր ձեռքերիս:
Ես քեզ շա՜տ քնքուշ կողքիս կդնեմ
Ու կհիանամ մերկ գեղեցկությամբ,
Իսկ դու կքնես՝ կուրծքս գլխիդ տակ,
Հաճույքի հետքը դեմքիդ դրոշմված:

Թողնել մեկնաբանություն