Ա՛յ դու ճերմակ ձմռան փաթիլ

Ա՛յ դու ճերմակ ձմռան փաթիլ,
Ո՞ր գարունքի թիթեռն ես դու,
Քո կյանքն էլ իմ կյանքի նման
Գարուն տեսավ, երկինք թռավ…
Ձմռան շնչով նորից գալիս,
Քո նազանքով իջնում հանդ, սար,
Փաթիլ դարձած՝ ընկնում ես վար՝
Քո յար-ծաղկի շիրմին այցի…
Դու՝ խե՛նթ հոգի, անցել ես դու,
Բյուր ծաղիկներ հող են դարձել,
Թեկուզ իջնես մինչև երկիր,
Այստեղ ցուրտ է, միայն՝ ձմեռ…

Թողնել մեկնաբանություն